ԱՄՆ-ն տեղեկություններ կհրապարակի գերհարստացված ուրանի վերջին 10 տարիների պաշարների մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովի լիագումար նիստի բացմանն այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Տասը տարվա մեջ առաջին անգամ մենք կհրապարակենք գերհարստացված ուրանի պաշարների նկարագրությունը, որը կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար»,- ասել է Օբաման:
Նրա խոսքով, այդ նյութի քանակությունը զգալիորեն կրճատվել է: «Երբ խոսք է գնում մեր ատոմային նավերի եւ սուզանավերի մասին, մենք միջոցներ ենք փնտրում մեզ մոտ պահվող գերհարստացված ուրանի քանակությունը կրճատելու համար»,- ամփոփել է նա:




























