Հայաստանում կուսակցական համակարգը պետք է կայանա. եթե քաղաքական կուսակցությունը 80 անդամ չունի, դա լուրջ խնդիր է: Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 1-ին կազմակերպված հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, երբ ՀՅԴ-ն ի սկզբանե հանդես էր գալիս համամասնական ընտրակարգի օգտին, կուսակցության ներկայացուցիչները գիտեին, որ այդ համակարգը մի քանի տարատեսակ ունի:

«Մենք կողմ ենք ինչպես բաց, այնպես էլ փակ, կիսափակ եւ կիսաբաց ցուցակներին: Կարեւորը, որ համամասնություն ապահովվի: Այս հարցերը կարելի է քննարկել, որպեսզի քաղաքական կուսակցությունների մոտ խնդիրներ չառաջանան»,- նշեց Արմեն Ռուստամյանը: