ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է հստակեցնի՝ իր կողմից ցեղասպանություն բառը չօգտագործելը չի նշանակում, որ որեւէ նահանգ չի կարող չճանաչել հայոց ցեղսապանությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՅԴ քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: .
Մանոյանն անդրադարձավ օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից Օսմանյան կայսրությանում 1915թ. Ցեղասպանության զոհերի հարազատներին կյանքի ապահովագրության փոխհատուցում կատարելու մասին օրենքի հակասահմանադրական ճանաչման փաստին: Կիրո Մանոյանը մանրամասնություններ ներկայացրեց վերաքննիչ դատարանի վճռից, որը հայկական կողմը պատրաստվում է բողոքարկել։
Կիրո Մանոյանը համոզված է, որ եթե այս վճիռն անփոփոխ մնա, ապա թուրքական կողմը այն կշահագործի, որպեսզի ստիպի ցեղպանությունը ճանաչած ԱՄՆ-ի մնացած նահանգներին հակասահմանադրական ճանաչելու դրանք։ Սրանով թուրքական լոբբին կփորձի նաեւ խոչընդոտել ԱՄՆ-ի Կոնգրեսում հայոց ցեղասպանության մասին որեւէ բանաձեւ ընդունելուն։
Դրանից խուսափելու Կիրո Մանոյանը երկու տարբերակ է տեսնում՝ քաղաքական եւ իրավական։
Քաղաքական. որ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազամկերպությունները պետք է հասնեն նրան, որ Օբաման հստակորեն ասի , թե իր կողմից ցեղասպանություն բառը չարտասնելը դեռեւս չի նշանակում, որ որեւէ նահանգ չի կարող ճանաչել Հայոց ցեղսապանությունը։ Իսկ իրավական տաբերակով ենթադրվում է բողոքարկել վճիռը, մանավանդ, որ նախատեսված 10-12 դատավորի փոխարեն հայցը քննել է 2 դատավոր, իսկ վճիռը կայացրել են 3 դատավորով։ Նաեւ իբրեւ վերջին տարբերակ կդիմեն ԱՄՆ-ի սահմանադրական դատարան։ Մանոյանն ասում է՝ կարեւոր է այնպես անել, որ այս վճիռը Միացյալ Նահանգների դատական համակարգում երբեք որպես նախադեպ չընդունվի։
Հարցին, թե հնարավոր է, որ նման վճռով ԱՄՆ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, Մանոյանը պատասխանեց «Չեմ ուզում հավատալ, որ ԱՄՆ-ում դատարան այդքան դյուրին ձեւով օգտագործվի գործադիր իշխանության կողմից, բայց այն, որ Հայաստանի վրա ճնշում կա հայ-թուրքական հարաբերություններում անկախ այս դատարանի որոշումից, հաստատ է»:
Նշենք, որ մեկ շաբաթ է մնացել դատարանի վճիռը բողոքարկելու:




























