Դանիայի իշխանությունները կարգադրել են մինչև մայիսի 3-ը երկարացնել Գերմանիայի սահմանին ժամանակավոր հսկողության ռեժիմը, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։

«Անհրաժեշտ է երկարացնել սահմանային հսկողությունը խուսափելու համար Դանիայում փախստականների ու միգրանտների մեծ խմբերի կուտակումներից»,- ասել է իմիգրացիայի ու ինտեգրացիայի նախարար Ինգեր Սթոյբերգը։

Նրա խոսքով, փախստականների հոսքը կարող է լրջորեն աճել եղանակի տաքացումից հետո։