Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հայկական զինուժը ոչնչացրել է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի գործունեությունը ահաբեկչություն է. ԱԺ փոխնախագահ

Իրավիճակը շփման գծում. 12-ամյա մի երեխա սպանվել է, երկուսը վիրավոր են. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը 

Հայկական զինուժը խոցել է Ադրբեջանի մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ 

Ադրբեջանի զինուժը դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների. թեժ բախումներ են ընթանում. ԼՂՀ ՊԲ