Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը չի բացառել ինչպես ընդհանրապես Եվրոպայում, այնպես էլ մասնավորապես Բելգիայում նոր ահաբեկչությունները, հայտնում է La Libre Belgique-ը:

Վարչապետի խոսքով՝ Երոպայում, այդ թվում՝ Բելգիայում, հնարավոր են  նոր ահաբեկչություններ:

Մարտի 22-ին Բրյուսելում 3 պայթյուն էր տեղի ունեցել, երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյում: Զոհվել էր ավելի քան 30, վիրավորվել՝ 300-ից ավելի մարդ: