Արտակարգ պատահար է գրանցվել Նյու Յորքում` կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հետ: Հայտնաբերվել է 34-ամյա նիկարագուացի դիվանագետ Սեզար Մերկադոյի մարմինը: Մերկադոն ութ տարի աշխատել է Նիկարագայի նյույորքյան հյուպատոսությունում: Դին հայտնաբերել է նրա վարորդը, որը պետք է Մերկադոյին տաներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանին, հաղորդում է Associated Press-ը:

Կասկածյալների եւ հանցագործության դրդապատճառների մասին չի նշվում: Ոստիկանները գտել են դանակը, որով, ենթադրաբար,սպանվել է դիվանագետը: