Սիեթլում տեղի է ունեցել ծանոթ սցենարով հերթական սպանությունը: 59-ամյա կինը գնդակահարել է հարազատներին եւ ինքնասպան եղել: Զոհերի մեջ են 30-ամյա տղամարդ եւ երկու աղջիկներ: Վիրավորվել է կրակողի 42-ամյա դուստրը: Բոլորը Կամբոջայից ներգաղթած ընտանիքի անդամներ են: Ինքնասպան եղած կնոջ դուստրը հայտարարել է, որ իր մայրը խելագարվել էր: Հանցագործության շարժառիթը հայտնի չէ: