Ռուսաստանի ու ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուրբաթ վիդեոկոնֆերենսի շրջանակում քննարկել են 2015 –ի հոկտեմբերի 20-ից սկսած Սիրիայի օդային տարածքում գործողությունների անցկացման ընթացքում ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու ու միջադեպերը կանխելու մասին փոխըմբռնման մասին հռչակագրի կատարումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ ՊՆ տվյալներով ձեռք է բերվել պայմանավորվածություն ապրիլի վերջին հաջորդ վիդեոկոնֆերենսն անցկացնելու մասին։

Փետրվարի 27-ի կեսգիշերին Սիրիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերել փետրվարի 22-ին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի խորհրդակցությունների ընթացքում, սակայն այն չի տարածվում «Իսլամական պետություն» ու «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա։