Չեչեն առաջնորդ Ռամզան Կադիրովը կարծում է, որ այժմ աշխարհում գլխավոր չարիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են: 

«Ես Ամերիկան կասեմ», — ասել է Կադիրովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե որ երկիրը կարելի է այժմ գլխավոր չարիք կոչել: 

«Իմ կարծիքով վերջին հարյուրից ավելի տարիների ընթացքում նրանք  130 անգամից ավելի մասնակցել են հակամարտությունների, 50 երկիր են ներխուժել: Ոչ մի այլ պետություն չի կարող դրա հետ համեմատվել», — նշել է նա: