Ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չկա ապացույց, թե Իրանը ատոմային զենք ստեղծելու քաղաքական որոշում է կայացրել: 

«Մենք չունենք նաեւ ապացույց, որ Իրանը զենքի համար անհրաժեշտ ուրան հարստացնելու որոշում է ընդունել: Մենք վստահ ենք, որ Իրանն ուզում է վառելիք ստանալու համար անհրաժեշտ միջուկային ցիկլի հնարավորություն ստանալ, ինչն արգելված չէ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով: Սակայն պետք է լավ հասկանալ, որ Իրանը մի երկիր է, որի միջուկային ծրագրի վերաբերյալ կասկածներ կան եւ այդ կասկածները պետք է ամբողջովին փարատել: Դրանով էլ «վեցյակը» հենց զբաղվում է»,- ասել է Լավրովը: