Կրասնոդարի երկրամասում 2010թ. սկզբից կասեցվել է կենդանական ծագման 15,12 տոննա մթերքի տեղափոխում: Հիմնական մասը հայտանբերվել է Ադլերի ավտոկայանում, «Կովկաս» նավահանգստում, նաեւ Կուբանի օդանավակայաններում:
Բեռների մեծ մասը պատկանել է Հայաստանի, Աբխազիայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին:
Ապրանքի 70 տոկոսը կաթնամթերք ու մեղվագործության ապրանքներ են:




























