Դաղստանում դպրոցի տնօրենի են սպանել։ «Մոսկվայի ժամանակով 21:50-ին Մախաչկալայի մոտակայքում՝ Շամխալ գյուղում, կամուֆլյաժով, դիմակավորված երկու անձինք, ատրճանակով եւ ինքնաձիգով զինված, ներխուժել են գյուղի թիվ 45 միջնակարգ դպրոցի կին տնօրենի տուն»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է Դաղստանի ՆԳՆ ներկայացուցիչներից մեկը։

Նրա խոսքով, կինը ստացած վնասվածքներից մահացել է, դեպքի վայրից հայտնաբերել են 5 պարկուճ եւ 5,45 մմ տրամագծով չորս գնդակ։