Իրանի եւ Կանադայի քաղաքացի բլոգեր Հուսեին Դերահշանին մահապատիժ է սպառնում:  Ինչպես հայտնում է կանադական «Լրագրողներ հանուն խոսքի ազատության» կազմակերպությունը` երիտասարդ բլոգերի համար այդպիսի պատիժ է պահանջում Իրանի դատախազությունը` Դերահշանին մեղադրելով իսլամական հեղափոխության դեմ ուղղված հակապետական քարոզչության եւ գործունեության,  թշնամական պետությունների հետ համագործակցության  մեջ:  Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել իր քաղաքացու հետ կապված այս տեղեկության հետ եւ հայտնել է, որ ստուգում է դրա իսկությունը: