Նյու Յորքում կայացել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնի հանդիպումը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ եւ տեւել մոտ մեկ ժամ:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության վերաբերող հարցեր:

Բացի այդ,Սահակաշվիլին հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ կրթության, առողջապահության եւ տնտեսության ոլորտներում, որոնք ենթադրում են համագործակցության խորացում ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ:

Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի «օկուպացված» տարածքների խնդրին: Հանդիպմանը նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար, հատկապես Մոսկվայի նկատմամբ Թբիլիսիի դիրքորոշման հարցում: Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել է արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ու ՄԱԿ-ում ներկայայցուցիչ Ալեքսանդր Լոմայան: