«Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ ԻԼԻՊ-ի զինյալներից ազատագրել է Էլ Կարյաթեյն բնակավայրը»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ հրադադարի մասին արդեն Սիրիայի 45 անօրինական զինված խմբավորումներ են հայտարարել:

«Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր է կնքվել Հալեպ նահանգում գործող զինված կազմավորման դաշտային հրամանատարի հետ: Հրադադարի ընդունման մասին հայտարարած զինված կազմավորումների թիվն այսպիսով հասել է 45-ի»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Դրանում նշվում է նաեւ, որ հրադադարին 57 բնակավայր է մասնակցում: