ВР բրիտանական նավթային հսկան 16 տարվա ընթացքում 5 ամերիկյան նահանգների 20.8 մլրդ դոլար փոխհատուցում կվճարի 2010-ին Մեքսիկական ծովում թափված նավթի դիմաց։

Հավակնությունների կարգավորման մասին կողմերի պայմանավորվածությունը, որը կնքվել էր անցյալ տարվա հուլիսին, ապրիլի 4-ին հաստատել է Նոր Օռլեան քաղաքի դաշնային դատարանը։

Դատավոր Կառլ Բարբիեի խոսքով՝ ընդհանուր գումարից միայն 5.5 մլրդ դոլարը նախատեսված է Մաքուր ջրի մասին օրենքը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ВР-ն վթարի հետեւանքները վերացնելու, դատական քաշքշուկների եւ տուժած կողմերին վնասը փոխհատուցելու ծախսերը գնահատել է ավելի քան 53 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլին Deepwater Horizon պլատֆորմի վրա, որտեղ նավթի հորատման աշխատանքներ էր իրականացնում ВР-ը, պայթյուն էր հնչել, որի հետեւանքով զոհվել էր 11 մարդ։ Նավթի արտահոսքը հնարավոր էր եղել կանգնեցնել միայն 3 ամիս անց, երբ Մեքսիկական ծոցի էր թափվել արդեն 4.9 մլն բարել նավթ։