Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ ուժգնանում են հետապնդումները ալիեւյան կլանի կողմից չվերահսկվող մամուլի նկատմամբ:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Միլլի հերեքեթ»  («Ազգային շարժում») ընդդիմադիր թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Սամեդ Իբադովը: Իրավապահները նրան մեքենայությունների մեղադրանք են ներկայացրել: