Սեպտեմբերի 23-ին ուժեղ քամին լուրջ վնաս է հասցրել Ադրբեջանի Ուջարի շրջանին:

Ադրբեջանական APA գործակալության տվյալներով, ուժեղ քամին քշել է շրջկենտրոնի Դեդե Գորգուդ փողոցի շենքի կտուրը: Շենքում 12 ընտանիք է ապրում: Քամին պոկել է նաեւ մի շարք այլ շինությունների տանիքները, զգալի վնաս է հասցվել տեխնիկային:

Շրջանում դադարեցվել է էլեկտրականության մատակարարումը: Քամին տապալել է էլեկտրական սյունը: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում խնդիրների լուծման համար: Տուժածներ չկան: