Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման՝ հանուն բարեփոխումների եւ երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբար, որը գտնվում է Սեւանի ափին:

Նախագահի մամուլի գրասնեյկաից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, երիտասարդներից հետաքրքրվել նրանց ճամբարային առօրյայով:
Ճամբարականները նախագահին պատմել են իրենց կազմակերպած թեմատիկ քննարկումների, ժամանցի, նաեւ՝ նոր մտահղացումների մասին, որոնք կընդգրկվեն «Միասին» շարժման ապագա ծրագրերում:
Սերժ Սարգսյանն ասել է, որ ուրախ է տեսնելու հարյուրավոր երիտասարդների, ովքեր համատեղ անցկացրած այս օրերին ձեռք են բերել ճամբարային օգտակար փորձառություններ, որոնց մասին հիշողությունները մշտապես կուղեկցեն նրանց:

Նախագահը հաջողություն է մաղթել «Միասին» շարժմանը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց նախաձեռնություններին եւ ծրագրերին: