ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին, Իրանին, Մերձավոր Արեւելքի խաղաղ կարգավորմանը եւ «Ազատության նավատորմին»  առնչվող հարցեր։ Դավութօղլուն հավաստիացրել է Քլինթոնին, որ Թուրքիան մոտ ժամանակներս սպասում է այդ միջադեպի՝ Նյու Յորքում անցկացվող հետաքննության արդյունքներին։

ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, հայտարարել է, որ մերձավորարեւելյան խաղաղ կարգավորման հարցում ակնկալում է Թուրքիայի աջակցությունը։ 

Նշենք, որ ՄԱԿ-ի անկախ փորձագետները նախօրեին զեկույց էին պատրաստել, որում դատապարտել էին այս տարվա մայիսին իսրայելցի զինվորականների հարձակումը Գազա ուղեւորվող նավատորմի վրա։