«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  ԱԺ փոխնախագահի իր թեկնածուի հարցը կհստակեցնի հաջորդ շաբաթ՝ վարչության նիստում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ընդ որում, նա նշել է, որ այսօրվա դրությամբ, այդ պաշտոնի համար չորս հավակնորդ կա՝ եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նարիա Զոհրաբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, վերջերս կուսակցական գաղափարների համար հրապարակայնորեն Վիկտոր Դալլաքյանի հետ բարեկամությունից հրաժարված Վարդան Բոստանջյանն ու նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, ով դեռ վեջերս հայտարարում էր, թե իր ճակատին «Օրինաց երկիր» է գրված: Նշենք, որ ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը հայտարարել են, թե մտադիր չեն զբաղեցնել փոխնախագահի պաշտոնը:

Փոխնախագահի պաշտոնը թափուր է  մնացել Արեւիկ Պետրոսյանի հրաժարականից հետո: