ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հերթական նիստը տեղի է ունենալու դեպտեմբերի 9-ին, Մոսկվայում:
Սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոժկոն: «Հանդիպման մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ-ի առաջիկա գագաթնաժողովին վերաբերող հարցեր: Գագաթաժողովը տեղի կունենա Աստանայում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-2-ին: ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում` դեկտեմբերի 9-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը,Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:





























