ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան: Այդ մասին հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը:
Նրա խոսքով, Ռասմուսենի այցը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Վրաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի նշան է: «Դա աջակցություն է Վրաստանին եւ եւս մեկ քայլ ՆԱՏՕ-ին ինտերգրման գործում»,- նշել է ամերիկացի դիվանագետը:




























