Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը հնարավորություն չի ունենա օգտվել Հանրային հեռեւստառադիոընկերության անվճար եթերից։ Նրանք չեն կարող նաեւ անվճար տեղադրել իրենց քարոզչական նյութերը պետական մամուլում՝ «Ադրբեջան», «Խալգազետի», «Ռեսպուբլիկա» եւ «Բակինսկի ռաբոչի» թերթերում։
Ինչպես հստակեցրել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ իրավունքը կունենան միայն այն քաղաքական կուսակցությունները եւ դաշինքները, որոնք կարող են իրենց թեկնածուներին գրանցել 125 ընտրատարածքներից ամենաքիչը 60-ում։
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նախանշված են նոյեմբերի 7-ին։ Սկսած 2005 թվականից՝ դրանք անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։




























