Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գործնական աշխատանքները: Այս մասին ապրիլի 7-ին Երեւանում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Սովորաբար այսպիսի նախագծերի իրականացման համար երկար ժամանակ է պահանջվում, բայց մենք Հայաստանում հույս ունենք այն իրականացնել 5 տարում»,- հայտարարեց Մեդվեդեւը:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարությունից ստացված 270 մլն դոլարի չափով վարկի եւ 30 մլն դոլարի չափով դրամաշնորհի շրջանակում: Գործող էներգաբլոկի ժամկետը երկարաձգվելու է 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ ծրագրվում է ավարտել նոր էներգաբլոկի շինարարությունը: