Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում ընդունելություն է կազմակերպվել` նվիրված Անկախության 19-րդ տարեդարձին: ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունելությանը մասնակցել են ՌԴ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ եւ լրագրողներ:
Օլեգ Եսայանը շնորհավորել է ներկաներին Անկախության օրվա կապակցությամբ եւ նշել, որ 1991թ.սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակումը դարձավ Հայաստանի նորագույն պատմության մեջ եւ ողջ հայ ժողովրդի համար անհրաժեշտ նախադրյալ միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու համար: Դեսպանն ընդգծել է, որ խաղաղության պահպանումը եւ տարածաշրջանային սերտ համագործակցությունը Հայաստանը համարում է արդյունավետ միջոց համընդանուր զարգացման նաեւ խնդիրների եւ տարաձայնությունների աստիճանական լուծման համար:
Ընդունելությանը ելույթ է ունեցել նաեւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով նշել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը:




























