Երեւանի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ սպանված հայտնաբերված, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը։
Ապրիլի 9-ին, ժամը 13.00-ին Կարեն Վարդանյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում։
Նշենք, որ Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Ապրիլի 1-ին պարզվել է, որ մարտի 17-ին Սեւանում բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ սպանվածի 23-ամյա հարեւան Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող, Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:
Կարեն Վարդանյանի ընկերները պնդում են՝ նրան սպանել է հարեւանը, որը յուրացրել էր երեւանի Լենինգրադյան փողոցում գտնվող նրա բնակարանը։ Նրանց խոսքով՝ սպանությունը կատարվել է խարդախությունը կոծկելու նպատակով։































