Ապրիլի 8-ին, ժամը 8-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 18-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:





























