Մի քանի տասնյակ երիտասարդներ այսօր՝ ապրիլի 9-ին, նամակներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են միջազգային կառույցներից դադարեցնել անհասցե հայտարարությունները եւ պատժիչ միջոցներ կիրառել ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ: Բացի դրանից, ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ԼՂՀ ներգրավվի բանակցային գործընթացում:

«Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մեր նամակը ոչ ոք չվերցրեց: Մենք ի նշան բողոքի ծրարի մեջ մեկ դոլարանոց դրեցինք եւ հանձնեցինք փոստարկղ: Այս կերպ մենք ուզում էինք մեկ անգամ եւս շեշտել, որ Ռուսաստանը հանուն գումարի զենք է վաճառում Ադրբեջանին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնողներից Մարինե Մանուչարյանը:

Ակցիայի մասնակիցներն այս պահին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ են, որտեղ քիչ առաջ սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսը: