Հունվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց հափշտակել են Լաուրա Գ.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել էր բջջային հեռախոս եւ կանխիկ գումար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 18-ամյա Էդուարդ Է.-ն, ով ապրիլի 8-ին, ժամը 14.30-ին, մեղայականով ներկայացել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























