Սեպտեմբերի 25-ի առավոտյան 2-դ փորձից հնարավոր է եղել իրականացնել «Սոյուզ ՏՄԱ-18» տիեզերանավի անջատումը միջազգային տիեզերակայանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թռիչքների կառավարման կենտրոնը:
Սարքի վայրէջքը նախատեսված է Ղազախաստանի Արկալիկ քաղաքի շրջանում:
«Սոյուզ ՏՄԱ-18» տիեզերանավը, որը պետք է Երկիր հասցներ ռուսաստանցիներ Ալեքսանդր Սկվորցովին եւ Միխայիլ Կորնիենկոյին, նաեւ ամերիկուհի Թրեյսի Քոլդուել-Դայսոնին, պետք է անջատվեր տիեզերակայանից սեպտեմբերի 24-ի առավոտյան: Սակայն հարմետիկության բացակայության ահազանգի պատճառով անջատումը տեղափոխվել էր հաջորդ օրը:




























