Ապրիլի 10-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ չորս հարկանի շինության տանիքում: 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 11 շենքի տանիքում (1000 քմ):

Ժամը 04.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ եւ ԱԻ արձագանքման խմբերը: Պահանջվել է օգնություն՝ եւս մեկ մարտական հաշվարկ (ջրատար):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել՝ 06.20-ին:

Մասամբ այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 350 քմ) եւ շինարարական աղբ: