Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարները:

Շարքային Աղաջանյան Միշա Կամոյի,

20 տարեկան, զորակոչվել է 2014թ. փետրվարին` Ապարանի ԶԿ:

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը 18:00-ին, Արագածոտնի մարզ, գյուղ Վարդաբլուրում, հուղարկավորությունը` վաղը` ժամը 13:00:

Կրտսեր սերժանտ Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի, 

20 տարեկան, զորակոչվել է 2014թ. փետրվարին` Արաբկիրի ԶԿ։

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում,Հուղարկավորությունը` վաղը ժամը 13:00-ին:

Շարքային Պետրոսյան Արտակ Այգավարդի

19 տարեկան, զորկաոչվել է 2015թ. հունվարին` Տաշիրի ԶԿ։ 

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը 17:00-ին Հասցե` Լոռու մարզի Մեծավան գյուղում: Հուղարկավորությունը` վաղը ժամը 13:00-ին:

Ազատամարտիկ Ճարտանյան Սուրեն Միսակի

Ծնված 1955թ., Արաբկիրի ԶԿ։

Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցում` այսօր ժամը 18: 00-ին, հուղարկավորությունը` վաղը` ժամը 14:30: