Մահապարտի պայթեցման արդյունքում Մախաչկալայում 30 մարդ հայտնվել է հիվանդանոցում:

Դեպքի վայրից Մախաչկալայի հիվանդանոց են տեղափոխվել 30 անձ, որոնցից 20-ը իրավապահներ են, չորսը՝ քաղաքացիական անձինք, իսկ վեցի ինքնությունը պարզվում է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրավապահ մարմինների իր աղբյուրը: Նախնական տվյալներով, երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ահաբեկիչը փորձել է անցնել շրջափակման միջոցով, սակայն կանգնեցվել է ոստիկանի կողմից, եւ գործի է գցել պայթուցիկ սարքը: Դեպքը տեղի է ունեցել Ակուշինի փողոցի վրա:

Հատուկ գործողության տարածքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ձերբակալվել է մեկ գրոհային, եւս երկուսը ոչնչացվել են: