Ֆրանսիացի Միշել Տանկրեզը Ղարաբաղում բնակություն է հաստատել 11 տարի առաջ եւ օգնում է տեղի գյուղերում բարեգործական ծրագրեր իրականացնելուն: Այս մասին հաղորդում է Radio France Internationale-ը:
Տանկրեզն առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1994 թվականին, մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով: Այնտեղ նա ծանոթացել է ֆրանսիահայ Մարիամ Շահամյանի հետ, որը, իր նման, մարդասիրական ծրագրեր է իրականացրել: Հիմա նրանք ապրում են Ստեփանակերտում: Տանկրեզը չի պատրաստվում հեռանալ:
«Ես շրջում եմ գյուղերով, հասկանում նրանց կարիքները ու ծրագրերի համար հովանավորներ եմ գտնում: Միջոցները հավաքվում են ամբողջ տարվա ընթացքում, այդ թվում՝ հեռախոսամարաթոնի միջոցով: Տարեկան բավական մեջ գումար է հավաքվում՝ շուրջ 2 մլն եվրո: Աջակցում ենք դպրոցներին, հիվանդանոցներին, ջրատար խողովակներ ենք վերանորոգում»,- պատմում է Տանկրեզը:
Նրա դուստրը՝ Հռիփսիմեն, քանոն է նվագում եւ երգում է եկեղեցում:
Հարցին՝ ի՞նչ է գտել Ղարաբաղում, որ չի կարողացել գտնել Ֆրանսիայում, նա կարճ է պատասխանում. բարեկամություն եւ հյուրընկալություն:





























