Այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի եւ այլ պաշտոնյաների հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր Սամաբլեայի նորընտիր նախագահ նախագահի Ջոզեֆ Դեյսի հետ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին եւ 65-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ում հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լոուրենս Քենոնի հետ: Նախարարները կարեւորել են վերջին շրջանում ակտիվացած փոխադարձ շփումներն ու այցելությունները, անդրադարձել մայիսին Հայաստանի արտգործնախարարի Կանադա այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Կանադայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: