Ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի ու տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանի ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կլոր սեղանի շուրջ Երևանում անցել է գլոբալ օրակարգի հարցերի ու ԵՏՄ թվային օրակարգի հարցերի քննարկումը:

NEWS.am -ին ԵՏՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ իշխանական մարմինների, բիզնես համայնքի, համալսարանների ու ԳԱԱ ներկայացուցիչներ:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Կլոր սեղանի մասնակիցները նշել են, որ թվային օրակարգի շրջանակում Միության երկրների համար անհրաժեշտ են համատեղ հավակնոտ նպատակներ և ԵՏՄ թվային տարածքի ընդհանուր սկզբունքների մշակում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է պետական մարմինների, բիզնեսի ու գիտական համայնքի համատեղ ջանքերը թվային գործընթացների ինտեգրումից առավելագույնս դրական արդյունք ստանալու նպատակով:

 Կարինե Մինասյանն էլ նշել է, որ կարևոր է կենտրոնանալ ոչ միայն ընթացիկ խնդիրների բացահայտման ու լուծման, այլև համատեղ ռազմավարական նախագծերր մշակման վրա: