Հայկական կողմը չպետք է վիրավորված կեցվածք ընդունի ԵՏՄ գործընկերների առջեւ։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին ասել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ եւ ՀԱՊԿ գործընկերների պահվածքը ավելի քան անբավարար գնահատականի պետք է արժանանա. Բելառուսի դիրքորոշումը, որն ի սկզբանե շեշտադրում արեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, եւ Ղազախստանինը, որն արեց ամեն բան, որ ԵՏՄ վարչապետները չհանդիպեն Երեւանում։ «Տրամաբանական են այն հարցերը, որը մեր հասարակությունը բարձրացնում է Ռուսաստանի քաղաքականության հետ կապված։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ դա նշանակում է, որ նրանից մեր ակնկալիքները պետք է ավելի մեծ լինեն, քան մյուսներից»,- նշել է Դավթյանը։
ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ նեղանալը բանակցություններին չի օգնի։ «Պետք է հանդիպել այդ թվում գործընկերներից բացատրություններ պահանջելու համար»։




























