Միջազգային համայնքը իր պասիվ ու անատամ դիրքորոշումով խրախուսել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Այս մասին ապրիլի 11-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը
Նրա խոսքով, հակառակորդը պարտություն է կրել, ու նրանից կարելի է ակնկալել ցանկացած ստոր ու ցածր քայլ: «Միջազգային համայնքը ու առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ հակազդել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը: Ակնհայտ էր, որ Ադրբեջանը վաղ թե ուշ դիմելու էր այդ քայլին: Բաքուն ձեռք էր բերել հարձակողական զենք, որը ըստ պայմանավորվածության չպետք է կիրառել ղարաբաղյան ճակատում, սակայն արել է դա»,- նշել է Մինասյանը:





























