Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ուղեւորվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին եւ Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատգամավորներին ուղեկցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Պատգամավորները համապատասխանաբար Հունաստան-Հայաստան, Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներն են, որոնց հայկական կողմի ղեկավարը Էդուարդ Շարմազանովն է:




























