ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին եւ նրա հետ քննարկել վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը` ընդգծելով, որ այն մեծապես կնպաստի հետագայում նման գործողությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:
Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի կողմից Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցությունը` արժեւորելով այն քաղաքական եւ հոգեբանական տեսանկյուններից:





























