Համացանցում հայտնվել է ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ շենքի մոտ պայթյունի վայրում արված տեսագրությունը։ Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին։ Երեք մահապարտ պայթեցրել էին իրենց, իսկ չորրորդին ոչնչացրել էին իրավապահները։ LifeNews –ը դեպի վայրից տեսագրություն է հրապարակել։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպից տուժածներ չկան։