«Սոյուզ ՏՄԱ-18» տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել շրջաններից մեկում։
«Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով թռիչքների կառավարման կենտրոնը, հաղորդում է, որ Երկիր են վերադարձել Ալեքսանդր Սկվորցովը, Միխայիլ Կորնիենկոն, ինչպես նաեւ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Թրեյսի Քոլդուելլ-Դայսոնը։ Անձնակազմը վայրէջքը լավ է տարել, նրանց վիճակը բավարար է։
Որոշ ժամանակ անց տիեզերագնացներին կօգնեն դուրս գալ տիեզերանավից։ Նախնական բժշկական հետազոտությունից հետո շարժական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ ուղղաթիռով նրանց կուղարկեն Կարագանդայի օդանավակայան, որտեղից էլ հենց նույն օրը ինքնաթիռը նրանց կտեղափոխի Մոսկվայի Աստղային քաղաքին մոտ գտնվող Չկալովսկի օդանավակայան: Թրեյսի Քոլդուելլն անմիջապես կմեկնի ԱՄՆ։




























