Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 8-ից 11-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության եւ ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 41-ը:
Բացահայտվել է գողության` 31, խարդախության` 15, կողոպուտի, յուրացման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2-ական, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 4, խարդախության` 2, ավազակային հարձակման, կողոպուտի եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























