Միջազգային հայայնքը պետք է արգելի բոլոր երկրներին արգելի զենք վաճառել ագրեսորին ՝ Ադրբեջանին: Այս մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ այս անգամ, ինչպես եւ նախորդ պատերազմի ժամանակ, ադրբեջանցիները ստացել են ծայրահեղականների ու ԻՊ ահաբեկիչների աջակցությունը, որոնք իրենց անմարդկային գործողություններով հայտնի են արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների շնորհիվ : « Տարեց մարդկանց նկատմամբ սահմռկեցուցիչ գործողությունները նրանց ձեռագիրն է: Դրա դրսեւորումն է հայ զինծառայողի գլխատումը: Կարծում եմ, որ գոնե այդ իրողությունների ազդեցության տակ միջազգային համայնքը պետք է պարտադրի, որ գործարկվեն հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ու բոլոր երկրներին արգելի զենք վաճառել Ադրբեջանին: Հակառակ դեպքում այն երկրները, որոնք զենք կվաճառեն ագրեսորին, կհամարվեն ագրեսորի հանցակիցներ»,- շեշտել է Գագիկ Մինասյանը:





























