Ինչպես հայտնի է, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, եւ շուտով պետք է վերադառնա հայրենիք: «Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, Ֆրանսիա մեկնելուց հետո Սմեսոֆը անգործ չի նստելու. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շուտով ստանձնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնը` փոխարինելով ներկայիս համանախագահ Բեռնար Ֆասիեին:





























