Հայաստանը պետք է փորձի այլ հնարավորություններով համալրել իր անվտանգության բաղադրիչները: Այս մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ֆինանսական հնարավորությունները թույլ չէին տա ունենալ այսօրվա սպառազինությունները, եթե չլինեին արտոնյալ հնարավորություններ, եթե Հայաստանը չլիներ ՀԱՊԿ անդամ: «Սա փաստ է: Բայց մենք պետք է փորձենք համալրել մեր անվտանգության բաղադրիչները այլ հնարավորություններով: Մենք պետք է հնարավորություն գտնենք ստանալ այլ ուժային կենտրոնների աջակցությունը, մնալով ՀԱՊԿ ու ԵՏՄ շրջանակներում: Սա բխում է մեր ազգային ու պետական շահերից»,- շեշտել է Մինասյանը





























