Իսլմական «Աշ Շաբաբ» խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել այն պայթյունի համար, որը որոտացել է Սոմալիի մայրաքաղաքում՝ կառավարական շենքի մոտ, հայտնում է Reuters –ը:

Մինչ այդ հայտնել էին, որ շենքի մոտ պայթել է ավտոմեքենա, որի մեջ պայթուցիկ նյութեր էին տեղադրված: Վերջին տվյալներով զոհվել է երեք, վիրավորվել հինգ մարդ:

«Աշ Շաբաբը» իսլամիստական խմբավորում է, որը ստեղծվել է 2004-ին Սոմալիի տարածքում: 2008-ին դրա գրոհայինները կանոնավոր ահաբեկչական հարձակումներ են իրականացրել՝ օգտագործելով մահապարտների, նաեւ պայթուցիկով պատված մեքենաներ: Ֆինանսավորվում է «Ալ Կաիդայի» ու Սոմալիի գործարարների կողմից, նաեւ ստանում է միջոցներ՝ խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակչությունից հարկեր հավաքելու միջոցով: