ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ շենքի վրա հարձակմանը մասնակցել են 2 տղամարդ եւ մեկ կին մահապարտ։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
Տեղաբնակները հայտնում են, որ ավանը խուզարկելու արդյունքում ոստիկանները գտել են մահապարտի մի քանի գոտի։
Ավանի վրա ոստիկանական ուղղաթիռներ են թռչում, ժամանել է նաեւ ՕՄՕՆ-ը։
Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։




























